Բռնցքամարտի կանանց հավաքականը պետք է լավ նախապատրաստվի ԱԱ-ին. գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյան

12:15, 5 Փետրվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կանանց բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի կարծիքով՝ հավաքականը պետք է լավ նախապատրաստվի աշխարհի առաջնությանը։

«Քանի որ Հայաստանի կանանց բռնցքամարտը նոր-նոր է սկսել զարգանալ, այդ իսկ պատճառով ներքին առաջնությունում մասնակիցների թիվը քիչ էր: Դժգոհություն, իհարկե, կա: Սակայն, ի տարբերություն մեծահասակների, երիտասարդների առաջնության մասնակիցների քանակը շատ ավելի շատ է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Մեհրաբյանը:

Նա շեշտեց, որ գալիք տարի հավաքականը կընդլայնվի և առաջատար բռնցքամարտիկներն իրենց արժանի մրցակից կունենան նաև ներքին առաջնությունում:

«Մենք Հայաստանի առաջնությունից առաջ էլ սկսել էինք նախապատրաստվել աշխարհի առաջնությանը, որը պետք է կայանա մարտին: Մենք պետք է լավ նախապատրաստվենք աշխարհի առաջնությանը: Մենք փետրվարի 7-ից արդեն կսկսենք նախապատրաստվել` հավաքի միջոցով»,-ասաց նա:


© 2009 ARMENPRESS.am