Երևանում կայացած արտահերթի կոնգրեսում IBA-ի նախագահի պաշտոնում մնաց գործող ղեկավարը

16:48, 25 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի Երևանում կայացած կոնգրեսում IBA-ի նախագահի պաշտոնում մնացել է գործող ղեկավարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած արտահերթ կոնգրեսի ընթացքում քվեարկության դրվեց նոր ընտրություններ անցկացնելու հարցը և Միջազգային ֆեդերացիայի անդամ հանդիսացող 156 երկրներից քվեարկությանը մասնակցեց 146 ֆեդերացիա: Նոր ընտրություն անցկացնելուն կողմ քվեարկեց 36 երկիր, դեմ՝ 106, ձեռնպահ՝ 4: Այսպիսով Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ևս 4 տարի կլինի գործող նախագահ Ումար Կրեմլյովը:

Վերջինս Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2020 թվականից:


© 2009 ARMENPRESS.am