Ադրբեջանը հրետակոծում է Արցախի խաղաղ բնակավայրերը, այդ թվում Ստեփանակերտը

08:33, 27 Սեպտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը:
«Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել:
Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ մեր պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշում է Պողոսյանը։


© 2009 ARMENPRESS.am