Ուկրաինայում գնահատել են կորուստները «Թուրքական հոսքի» գործարկման պատճառով

15:09, 9 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան տարեկան շուրջ 450 միլիոն դոլար չի ստանա «Թուրքական հոսքի» գործարկման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 9-ին հայտարարել Է «Ուկրաինայի գազափոխադրական համակարգի գործարկուի» գլխավոր տնօրեն Սերգեյ Մակոգոնը:

«Դա չի կարելի վնասներ համարել, դա չստացված եկամուտ Է: Մենք այն գնահատում ենք տարեկան շուրջ 450 միլիոն (դոլար – խմբ.) … Մենք պարզապես չենք վաստակում այդ փողը»,- ասել Է Մակագոնը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ վնասներ կարող Է կրել Ուկրաինան «Թուրքական հոսքի» գործարկումից: Մամուլի ասուլիսի հեռարձակումը վարել Է «Նաշ» հեռուստաալիքը:

«Թուրքական հոսքի» գործարկման արարողությունը տեղի Է ունեցել հունվարի 8-ին Ստամբուլում ՌԴ-ի, Թուքիայի եւ Սերբիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Թայիփ Էրդողանի եւ Ալեքսանդր Վուչիչի, ինչպես նաեւ Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի մասնակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am