1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի աշխատանքի շուկան էական բարելավումներ է գրանցել

Հայաստանի աշխատանքի շուկան էական բարելավումներ է գրանցել

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի աշխատանքի շուկան վերջին մեկուկես տարում կրել է զգալի փոփոխություններ, որոնք դրսևորվել են ստվերի էական կրճատմամբ, գրանցված գործազուրկների թվի նվազմամբ, ինչպես նաև աշխատուժի պահանջարկի և առաջարկի ավելացմամբ:

Ստվերի կրճատում

2019թ-ի հունիսի դրությամբ ՀՀ-ում գրանցված աշխատողների թիվը կազմել է ռեկորդային 601,5 հազար մարդ: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարեսկզբին գրանցված աշխատողների թիվն ընդամենը 509,5 հազար էր: 2018թ-ի հունիսի համեմատ գրանցված աշխատողներ թիվն աճել է 7.7%-ով, իսկ 2018-ի հունվարի  համեմատ՝ 18%-ով: Ընդ որում` աճն արձանագրվել է գլխավորապես ոչ պետական կազմակերպություններում, մասնավորապես՝ այս տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ մասնավոր կազմակերպություններում աշխատողների թիվն աճել է 14%-ով:

Գրանցված աշխատողների թվի նման ավելացումը մեծապես պայմանավորված է ստվերի կրճատմամբ, այսինքն՝ նախկինում չգրանցված աշխատողները վերջին մեկուկես տարում գործատուների կողմից պաշտոնապես գրանցվել են: Տվյալ աճն իր ազդեցությունն է ունեցել նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ կատարվող պարտադիր վճարների վրա: Այսպես, 2019թ-ի հունվար-հունիս ժամանակահատվածում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին իրականացված պարտադիր վճարումները 2018 թվականի հունվար-հունիսի ցուցանիշը գերազանցել են 347.8 միլիոն դրամով կամ 9.6%-ով:

Պետական հատվածում գերակշռում են կրթության ոլորտի աշխատակիցները՝ 101.3 հազար մարդ, իսկ ոչ պետականում՝ մեծածախ և մանրածախ առևտրով և ավտոմեքենաների ու մոտոցիկլների նորոգմամբ զբաղվողները՝ 94.2 հազար մարդ:

Գործազուրկների թվի նվազում.

Դիտարկվող ժամանակահատվածում նշանակալիորեն կրճատվել է նաև գրանցված գործազուրկների թիվը. 2019-ի հունվար-հուլիսին 2018-ի համեմատ այն նվազել է 6.5%-ով, իսկ 2017-ի համեմատ՝ 18.8%-ով:

Այսպես, 2019թ.-ի հունվար-հուլիս ամիսներին պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը կազմել է 64.3 մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 68.8 հազար գործազուրկների թվի համեմատ նվազել է 6.5%-ով: 2017թ-ի հունվար-հուլիսին գրանցված 79.2 հազար գործազուրկների հետ համեմատության պարագայում կրճատումը կազմում է 18.8%:

Գործազրկության ամենամեծ նվազումը եղել է Վայոց Ձորի, Լոռու և Արմավիրիր մարզերում:

Հատկանշական է, որ գործազրկության մակարդակը ներկայացնող ցուցանիշը (գրանցված գործազուրկների թիվը և գործազրկության մակարդակը տարբեր ցուցանիշներ են) 2018-ին 2017-ի համեմատ նվազել է 1.2 տոկոսային կետով՝ կազմելով 20.6%: Մինչդեռ 2019թ-ի առաջին եռամսյակում գրանցվել է գործազրկության մակարդակի որոշակի աճ, այն ավելացել է 0.9 տոկոսային կետով:

Աշխատուժի առաջարկի և պահանջարկի ավելացում.

2019-ին ավելացել է ոչ միայն գրանցված աշխատողների թիվը, այլև աճողական տեմպով նշանակալի ավելացել է նաև աշխատուժի հանդեպ պահանջարկը՝ հուլիս ամսին կազմելով 3806 մարդ, որը 2018-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 1299-ով, կամ 1.5 անգամ:

Ինչպես պարզ է դառնում  գրաֆիկից՝ 2018թ-ից սկսած կայուն և աճողական տեմպերով ավելացել է աշխատուժի նկատմամբ և՛ առաջարկը, և՛ պահանջարկը:

 

2019թ-ի հուլիսի տվյալներով՝ աշխատուժի պահանջարկը հատկապես մեծ է արդյունաբերության ոլորտում: Աշխատուժի շուկայում ամենաշատ պահանջարկն են վայելում որակավորում չունեցող բանվորները, սպասարկման ոլորտի, բնակարանային կոմունալ տնտեսությունների և առևտրի կազմակերպությունների աշխատողները: Նրանց հաջորդում են որակավորում ունեցող բանվորները, բարձր և միջին որակավորում ունեցող մասնագետները, օպերատորները, ապարատավարները և այլն: Աշխատուժի պահանջարկն ավելի քան երկու անգամ մեծացել է Երևանում, 1.7 անգամ Արարատի մարզում, 1.5 անգամ Արագածոտնի և Լոռու մարզերում:

Միջին ամսական անվանական աշխատավարձն ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին ՎԿ նախնական տվյալներով բարձրացել է 5.9%-ով՝ կազմելով 178 հազար 325 դրամ:

Վերոնշյալ ցուցանիշները ցույց են տալիս, որ տնտեսական ակտիվության բարձրացումը մի կողմից և հարկային վարչարարության բարելավումը մյուս կողմից դրական են անդրադառնում աշխատուժի շուկայի վրա՝ հանգեցնելով քանակական և որակական բարելավման:

 

Մանե Միքայելյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]