Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բռնցքամարտիկ Ժիրայր Սարգսյանը պարտվեց Եվրոպական խաղերի երկրորդ մենամարտում

Բռնցքամարտիկ Ժիրայր Սարգսյանը պարտվեց Եվրոպական խաղերի երկրորդ մենամարտում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներից հերթականը լքեց Եվրոպական երկրորդ խաղերի պայքարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերի բռնցքամարտի 56 կգ քաշային կարգի մրցաշարի 1/8 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Ժիրայր Սարգսյանը մրցեց և 1:4 հաշվով զիջեց Իռլանդիայից Կուրտ Ուոքերին:

Հայաստանի հավաքականը դեռևս 3 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե մեդալակիր:

Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:

 

Լուսանկարը` Armnoc


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]