1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Դավիթ Բաբայանը մեկնաբանել է Վիտալի Բալասանյանի հնարավոր հրաժարականի մասին տարածված լուրերը

Դավիթ Բաբայանը մեկնաբանել է Վիտալի Բալասանյանի հնարավոր հրաժարականի մասին տարածված լուրերը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը երբևէ կադրային փոփոխությունների, ազատումների, նշանակումների մասին լուրերը չի թաքցնում։ Մեկնաբանելով անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հրաժարականի մասին տարածված լուրերը՝ այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։ Նա նշեց, որ իրենց կողմից նման տեղեկատվություն չի տարածվել, հետևաբար՝ դեռևս այդպիսի բան չկա:

«Մենք երբևիցե որևէ նշանակում, ազատում, կադրային փոփոխություն չենք թաքցրել։ Այդպիսի լուրը նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը չի տարածել: Պետք է հետևել պաշտոնական լրահոսին: Եթե լինում են կադրային նշանակումներ, տեղաշարժ, փոփոխություն, մենք երբևիցե չենք թաքցրել, եթե չկա այդպիսի տեղեկատվություն, հետևաբար դեռևս այդպիսի բան չկա»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Բաբայանը:

Բաբայանը խորհուրդ տվեց հետևել պաշտոնական լրահոսին, եթե լինի որևէ զարգացում, կտեղեկացնեն հանրությանը:

Լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, թե Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]