Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գեղհովիտում եւ Ծովասարում վերընտրվել են համայնքների գործող ղեկավարները

Գեղհովիտում եւ Ծովասարում վերընտրվել են համայնքների գործող ղեկավարները

ԳԱՎԱՌ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ եւ   Ծովասար համայնքներում 2019 թվականի հունիսի 9-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում, նախնական արդյունքներով, հաղթող են ճանաչվել գործող համայնքապետեր Վարդան Պողոսյանը եւ Արտաշես Մխիթարյանը:  Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 21 ՏԸՀ-ից, Գեղհովիտում գրանցված 4585 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 2361 ընտրող, որոնցից 789-ը քվեարկել է համայնքի գործող ղեկավար, անկուսակցական, ինքնաառաջադրված  Վարդան Պողոսյանի օգտին: Երկրորդ տեղում է անկուսակցական, ինքնաառաջադրված Նաղաշ Հակոբյանը, ում օգտին տրվել է 678 ձայն: 389 ձայն շահել է Մակիչ Իսպիրյանը, 198 ձայն՝ Ուրարտու Սաֆարյանը, 156 ձայն՝ Տիգրան Սուքիասյանը: Քվեարկված մյուս  թեկնածուները եւս անկուսակցական են:

Ծովասարում, ի տարբերություն Գեղհովիտի, համայնքի ղեկավարի պաշտոնը վիճարկում էին երկու թեկնածու՝ համայնքի գործող ղեկավար, անկուսակցական  Արտաշես Մխիթարյանը եւ անկուսակցական Բաբիկ Հակոբյանը: Ծովասարում գրանցված 2093 ընտրողից քվեարկությանը մասնակցել են 797 ընտրող, որոնցից 523-ը քվեարկել են Արտաշես Մխիթարյանի օգտին: Բաբիկ Հակոբյանը շահել է 255 ձայն:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]