Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ուժեղ քամին ու կարկուտը վնասներ է հասցրել Շիրակի մարզի համայնքներին

Ուժեղ քամին ու կարկուտը  վնասներ  է հասցրել Շիրակի մարզի համայնքներին

ԳՅՈՒՄՐԻ, 5 ՀՈՒՆԻՍԻԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում հունիսի  4-ի երեկոյան  գրանցված ուժեղ  քամին ու  կարկուտը  մեծ վնասներ  է հասցրելՔամու  հետևանքով Գյումրիում պոկվել են  շինությունների կտուրներԻնչպես «Արմենպրես» -ին տեղեկացրին ՀՀ ԱԻ  Շիրակի մարզային փրկարարական վարչությունից, քամին պոկել է Գյումրու Նալբանդյան 6 Ա տան տանիքը  և գցել փողոց՝  ճանապարհը դարձնելով անանցանելի, իսկ տան մուտքն ու ելքը արգելափակել։ Դեպքի վայր է ժամանել Շիրակի մարզի հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ։ Տարածքը մեկուսացվել և հոսանքազրկվել:

Ուժեղ քամին ու կարկուտը վնասներ  է հասցրել նաև  Ախուրյանի և  Ամասիայի տարածաշրջանների համայնքներին՝ արմատախիլ են  եղել ծառեր, պոկվել տանիքներ, իսկ կարկուտից վնասվել ցանքատարածություններ:  Հիմնականում տուժել են աշնանացան ցորենի ցանքատարածությունները: Վնասի չափերը ճշտվում են:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]