Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Չեմպիոնների լիգայի «Տոտենհեմ»-«Լիվերպուլ» եզրափակչի առաջ

Չեմպիոնների լիգայի «Տոտենհեմ»-«Լիվերպուլ» եզրափակչի առաջ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակչում միմյանց դեմ կմրցեն անգլիական երկու ակումբ` «Լիվերպուլ»-ը և «Տոտենհեմ»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Լիվերպուլ»-ն արդեն երկրորդ տարին է, ինչ փորձում է հաղթել ՉԼ-ում` դուրս գալով եզրափակիչ: Նախորդ տարի «կարմիրները» զիջեցին Մադրիդի «Ռեալ»-ին: Երկու թիմերն էլ անհավանական «քամբեկ» ունեցան ՉԼ կիսաեզրափակիչներում, որտեղ պարտվելով առաջին խաղերում՝ գերազանց հանդես եկան պատասխան հանդիպմանը: «Լիվերպուլ»-ը դուրս թողեց «Բարսելոնա»-ին, իսկ «Տոտենհեմ»-ը` «Այաքս»-ին:

Բիթլների քաղաքի ամենահայտնի ակումբը` «Լիվերպուլ»-ը, մինչև այս արդեն 4 անգամ տիրացել է եվրագավաթների: «Տոտենհեմ»-ը հաղթանակի դեպքում առաջին անգամ կդառնա գավաթակիր:

Ընդհանուր առմամբ երկու թիմերը միմյանց հետ մրցել են 170 անգամ` «Լիվերպուլ»-ը հաղթել է 79, իսկ «Տոտենհեմ»-ը` 48 անգամ, 43 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 1-ին, Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում: Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]