Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ավստրիայի խորհրդարանը կողմ է քվեարկել կանցլեր Սեբաստիան Կուրցին պաշտոնանկ անելու համար

Ավստրիայի խորհրդարանը կողմ է քվեարկել կանցլեր Սեբաստիան Կուրցին պաշտոնանկ 
անելու համար

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի խորհրդարանը հատուկ նիստում կողմ է քվեարկել կանցլեր Սեբաստիան Կուրցին և նրա կառավարությանը հեռացնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

«Ազատություն» կուսակցությունը աջակցել է ընդդիմադիր Սոցիալ դեմոկրատների կողմից արված այդ առաջարկին:

Ավստրիայի նախագահը հիմա պետք է որոշի, թե ով պետք է լինի կանցլեր: Այդ ղեկավարը կգլխավորի կառավարությունը մինչ սեպտեմբերին սպասվող ընտրությունները:

Կուրցը, Ավստրիայի ժողովրդավարական կուսակցության ղեկավարը, հետպատերազմյան Ավստրիայի պատմության առաջին կանցլերն է, որը կորցրել է վստահության քվեն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]