Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանը նախապես չզգուշացված լայնածավալ զորավարժությունների անցկացմամբ խախտել է ԵԱՀԿ հանձնառությունը. ՀՀ ԱԳՆ

 Ադրբեջանը նախապես չզգուշացված լայնածավալ զորավարժությունների անցկացմամբ 
խախտել է ԵԱՀԿ հանձնառությունը. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Հանրապետությունը նախապես չզգուշացված լայնածավալ զորավարժությունների անցկացմամբ խախտել է ԵԱՀԿ հանձնառությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Ադրբեջանի կողմից նախապես չզգուշացված լայնածավալ զորավարժությունների անցկացումը ԵԱՀԿ հանձնառության խախտում է, և այն չի նպաստում տարածաշրջանում խաղաղության և վստահության մթնոլորտի ձևավորմանը: Բնականաբար, այս հարցը բարձրացվելու է ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից: Ռազմական ուժի նմանօրինակ դրսևորումները չեն նպաստում խաղաղության մթնոլորտի համար բարենպաստ մթնոլորտի ձևավորման Ադրբեջանի հանձնառության իրականացմանը»,- ասաց Նաղդալյանը:

Համաձայն Վիեննայի 2011թ. Փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1 ենթակետի՝ զորավարժությունները ենթակա են հայտարարման, եթե դրանցում ընդգրկված են ամենաքիչը 9000 մարդ, ներառյալ աջակցող զորքերըամենաքիչը 250 մարտական տանկամենաքիչը 500 մարտական զրահապատ մեքենաամենաքիչը 250 ինքնագնաց և հետագլոր (քարշարկվող) հրետանային միջոցներ, ականանետեր և ռեակտիվ համազարկային միջոցներ (100 մմ և ավել):

Մայիսի 20-24-ն Ադրբեջանում անցկացվում են լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ: Դրանց հիմնական թեման գիշերային ժամին, հակառակորդի հարձակման կանխումն է, նրան տարբեր ուղղություններով հակահարված տալը՝ անցնելով հարձակման: Զորավարժություններում ներգրավված է մինչև 10 հազար զինծառայող, 150 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, մինչև 200 տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային սարքավորումներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մինչև 35 ինքնաթիռ և ուղղաթիռ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]