Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մխիթարյանը պետք է չգնա Բաքու. Վարդան Մինասյան

Մխիթարյանը պետք է չգնա Բաքու. Վարդան Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ-Արմենիա»-ի ներկայիս և Հայաստանի ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի կարծիքով Մխիթարյանը չպիտի մեկնի Բաքու՝ Եվրոպայի լիգայի եզրափակչին:

«Եթե մի տեղ կա անվտանգության խնդիր, իսկ այս դեպքում կա այդ խնդիրը, կարծում եմ, որ պետք չէ գնալ: Մնացած բոլոր խնդիրները դու կարող ես լուծել, բայց եթե մարդու անձի անվտանգության հարցն է դրված, էլ ի՞նչ ֆուտբոլի մասին է խոսքը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Մինասյանը:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչ կկայանա մայիսի 29-ին Բաքվում, որտեղ «Արսենալ»-ը պետք է մրցի «Չելսի»-ի հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]