1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գեղհովիտում գրանցվել են համայնքի ղեկավարի 6, Ծովասարում՝ 2 թեկնածու

Գեղհովիտում գրանցվել են համայնքի ղեկավարի 6, Ծովասարում՝ 2 թեկնածու

ԳԱՎԱՌ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 9-ին  Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ եւ Ծովասար համայնքներում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում  գրանցվել են ութ թեկնածու, որոնցից վեցը՝ Գեղհովիտում,  երկուսը՝ Ծովասարում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց  Գեղարքունիքի մարզի թիվ 21 ՏԸՀ նախագահ Սարո Ղազարյանը, Գեղհովիտում համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն անկուսակցականներ՝ համայնքի գործող ղեկավար Վարդան Պողոսյանը, «Մայիս Իսպիրյան» ԱՁ աշխատակից  Մակիչ Իսպիյանը, §Նաղաշ Հակոբյան» ԱՁ ատամնաբույժ Նաղաշ Հակոբյանը, Աշխատանքային գրանցում չունեցող Սերոբ Սարգսյանը, Ուրարտու Սաֆարյանը եւ Տիգրան Սուքիասյանը: Ուրարտու Սաֆարյանը Գեղհովիտ համայնքը ղեկավարել է 1998-2004 թվականների ընթացքում:

Ծովասարում կմրցակցեն անկուսակցականներ՝ համայնքի  գործող ղեկավար Արտաշես Մխիթարյանը եւ «Գազպրոմ»-ի Մարտունու մասնաճյուղի հսկիչ  Բաբիկ Հակոբյանը: Բոլոր թեկնածուներն ինքնաառաջադրվել են:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]