Google-ն ստեղծել Է թարգմանիչ, որը նմանակում Է օգտատիրոջ ձայնը
16:53, 16 Մայիս 2019
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Google-ը մշակել Է հատուկ ալգորիթմ, որը կարող Է խոսքը մի լեզվից թարգմանել մի այլ լեզվի՝ չօգտագործելով տեքստը եւ պահպանելով խոսողի ձայնը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ընկերության բլոգում:
«Translatotron-ը բացառում Է խնդրի բաժանումն առանձին փուլերի, ինչը մի քանի առավելություն Է տալիս կասկադային համակարգերի հանդեպ»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Նեյրոցանցը ձայնային ներանցումը կմշակի որպես սպեկտրագիր, ինչից հետո դրա հիման վրա նոր սպեկտրագիր կարտադրի առաջադրված լեզվով:
Translatotron-ը տալիս Է ավելի ստույգ թարգմանություն, քան բազային կասկադային մոդելը, ինչպես նաեւ ավելի լավ Է մշակում հատուկ անունները, նշել են Googl-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում