Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմների համաձայնագրի ստորագրմանը

Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ տարածք ներմուծված ապրանքների 
հետագծելիության մեխանիզմների համաձայնագրի ստորագրմանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հարցը կառավարության մայիսի 10-ի նիստում քննարկման ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին համաձայնագիրը առաջին անգամ ուղարկվել է ԵԱՏՄ անդամ երկրներին, ԵՏՀ խորհրդի 2017թ. մայիսի 17-ին, այնուհետև կրկնակի լրամշակումից հետո 2018թ. ապրիլի 17-ին ևս մեկ անգամ ուղարկվել է ներպետական համաձայնեցման: Համաձայնագրով ձեռք է բերվում այն ապրանքների հետագծելիության վերաբերյալ փոխադարձ պայմանավորվածություններ, որը ենթադրում է նաև ԵԱՏՄ անդամ երկրների կողմից ներազգային այդպիսի համակարգեր ձևավորելուն, որոնց ցանկը դեռևս սահմանված չէ, և ըստ համաձայնագրի, սահմանվելու է հանձնաժողովի կողմից: Այս հետագծելիության գործառույթը իրականացվելու է փուլային եղանակով»,- ասաց Անանյանը:

ՊԵԿ նախագահը նշեց, որ ՀՀ-ի համար համաձայնագրի ընդունումը կբերի որոշակի ֆինանսական միջոցներ ծախսելու պարտավորություն:

«Մենք ստիպված կլինենք ստեղծել մեր ներպետական էլեկտրոնային համակարգերը հետագծելիության ապահովման, և երկրների միջև տեղեկատվությունների փոխանակումը սահմանված է, որ կլինի ԵՏՀ կողմից սահմանված կարգով»,- նշեց Դավիթ Անանյանը:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի խոսքով` համաձայնագրով սկիզբ է դրվում հետագծելիության գործընթացի կազմակերպմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]