Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փորձագետն արդյունավետ է համարում Երևանում անցկացված ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը

 Փորձագետն արդյունավետ է համարում Երևանում անցկացված ԵԱՏՄ 
միջկառավարական խորհրդի նիստը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը քննարկված և լուծում ստացած հարցերի առումով արդյունավետ է համարում ապրիլի 30-ին Երևանում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի 17-րդ նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Իսկանդարյանն ասաց մայիսի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Այս պահին տնտեսական երկու պատերազմ է տեղի ունենում ԵԱՏՄ ներսում, և երկու խնդիրներն էլ լուծվել են միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում: Առաջինը շաքարի հարցն է, որը լուծվել է ամբողջությամբ, երկրորդը՝ կաթի, որը, եթե ոչ ամբողջությամբ, ապա մեծամասամբ կարգավորվել է»,- ասաց Իսկանդարյանը:

Անդրադառնալով գազի, նավթի և այլ էներգակիրների միասնական շուկա ստեղծելու հարցին, ինչպես նաև ԵԱՏՄ երկրների շրջանում գազի միասնական սակագին սահմանելու խնդրին, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ այս հարցի լուծման մեխանիզմներ են փնտրում միության անդամ երկրները:

«Քայլեր են կատարվում էներգակիրների միասնական սակագին սահմանելու մեխանիզմները գտնելու ուղղությամբ: Սա շատ լուրջ հարց է, որը, հնարավոր է, երկար քննարկվի»,- նշեց քաղաքագետը:

Երևանում ապրիլի 30-ին անցկացվեց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի 17-րդ նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված էր 13 հարց:

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ռումասը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասքար Մամինը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

2019թՀայաստանը ստանձնել է ԵԱՏՄ նախագահությունը:

Ինչպես ապրիլի 30-ին կայացած նիստի ավարտին պարզաբանել է Տիգրան Սարգսյանը, շաքարավազին առնչվող խնդրահարույց հարց է քննարկվել. այն ներկրվում է ազատ տնտեսական գոտիներ, իսկ հետո ապրանքները, որոնք պատրաստվում են այդ գոտիներում, հայտնվում են երկրների ընդհանուր շուկայում ու այդպիսով խախտվում են հավասար մրցակցային պայմանները: «Այստեղ ևս մեզ հաջողվեց այսօր գալ կոնսենսուսի և կա պայմանավորվածություն, որ արդեն հաջորդ տարվա հունվարի 1-ից շաքարավազը կլինի այն ապրանքների ցանկում, որոնք չպետք է հայտնվեն ազատ տնտեսական գոտիներում, այսինքն մենք ստեղծում ենք հավասար, մրցակցային պայմաններ: Մեր ռուսաստանցի գործընկերների կողմից վետո է դրվել նաև կոլեգիայի որոշման վրա՝ կապված նրա հետ՝ արդյոք արտադրողների համար մենք ունենք իրավունք փակել մեր երկրների ոլորտային շուկաները, եթե հանդիպում ենք ինչ-որ խնդիրների: Կոլեգիան որոշում է կայացրել, որ չի կարելի փակել ռուսական կաթի շուկան, եթե հայտնաբերվեն այնպիսի ձեռնարկություններ, որոնք խախտում են մեր ընդհանուր տեխնիկական ընթացակարգերը: Քննարկումներից հետո նույնպես ընդունվել է կոնսեսուսային որոշում, որ իրոք կոլեգիայի դիրքորոշումը ճիշտ է, մենք իրավունք չունենք միակողմանիորեն փակել շուկաները, իսկ ապրանքների տեղափոխումը սահմանափակելու որոշումները պետք է լինեն կոնկրետ ձեռնարկությունների նկատմամբ»,-պարզաբանել է Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]