Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սուդանում հրաժարական է ներկայացրել Ազգային հետախուզության և անվտանգության ծառայության ղեկավարը

Սուդանում հրաժարական է ներկայացրել Ազգային հետախուզության և 
անվտանգության ծառայության ղեկավարը

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուդանի Ազգային հետախուզության ու անվտանգության ծառայության ղեկավար Սալահ Գոշը հրաժարական է ներկայացրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը հղում անելով Al Arabiya հեռուստաընկերությանը:

Հրաժարականի մասին ապրիլի 13-ին հայտնել է երկրի նախագահի հրաժարականից ու խորհրդարանի արձակումից հետո Սուդանում ձևավորված Զինվորական խորհուրդը:

«Անցումային Զինվորական խորհրդի առաջնորդ Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանն ընդունել է Ազգային հետախուզության և անվտանգության ծառայության պետի հրաժարականը»,- ասված է հայտարարությունում:

Ապրիլի 11-ին Սուդանի բանակը պաշտոնանկ է արել Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրին: Նախագահի պաշտոնանկությանը նախորդել են Սուդանում տեղի ունեցած բողոքի ցույցերը: Խորհրդարանի արձակումից հետո երկիրը ղեկավարում է Զինվորական խորհուրդը: Սուդանում երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարված:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]