Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ծանրորդ Տաթևիկ Հակոբյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում

Ծանրորդ Տաթևիկ Հակոբյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի կանանց թիմը հերթական մեդալը նվաճեց Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բաթումում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից 87 կգ քաշային Տաթև Հակոբյան պոկում վարժության ժամանակ երեք փորձից միայն մեկի ժամանակ կարողացավ գլխավերևում պահել 105 կգ և դարձավ փոքր բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում Հակոբյանը նախ բարձրացրեց 125, սակայն չկարողացավ գլխավերևում պահել 130 կգ: Երկամարտի 230 կգ արդյունքով նա 4-րդն է Եվրոպայի առաջնությունում:

Ապրիլի 13-ին՝ մրցումային վերջին օրը մեդալների համար կպայքարեն ծանր քաշայինները: Արփինե Դալալյանը կմրցի +87 կգ քաշում (Երևանի ժամանակով՝ 15:00-ին), 102 կգ քաշում Արսեն Մարտիրոսյանը և Սամվել Գասպարյանը (Երևանի ժամանակով՝ 9:00-ին), 109 կգ Սիմոն Մարտիրոսյանը (Երևանի ժամանակով՝ 12:00-ին) և գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը (Երևանի ժամանակով՝ 18:00-ին): 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]