Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մաքսիմ Մանուկյանը պարտվեց ադրբեջանցուն. Եվրոպայի առաջնություն

Մաքսիմ Մանուկյանը պարտվեց ադրբեջանցուն. Եվրոպայի առաջնություն

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը ևս պարտվեց Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 87 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը դուրս էր եկել քառորդ եզրափակիչ, որտեղ մրցեց ադրբեջանցի Իսլամ Աբասովի հետ և պարտվեց 1:6 հաշվով:

Ավելի վաղ Աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը մեկնարկում բացարձակ հաղթանակ տոնեց, այնուհետև  1/8 եզրափակչում ևս հաղթանակ տոնեց` 8:0 հաշվով գերազանցելով ռումինացի Ալեքսանդրու Կարասին: 

Հայաստանի բոլոր ներկայացուցիչները մրցումային առաջին օրը պարտություն կրեցին: Մարզիկները իրավունք կստանան պայքարելու բրոնզե մեդալների համար, եթե իրենց հաղթած ըմբիշները դուրս գան եզրափակիչ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]