Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Արսենալը» հաղթեց «Նապոլիին». Մխիթարյանը մասնակցեց խաղին

«Արսենալը» հաղթեց «Նապոլիին». Մխիթարյանը մասնակցեց խաղին

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ հաղթեց իտալական «Նապոլիին»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին խաղակեսի մեկնարկում «Արսենալը» առավելություն ուներ, որը գոլի վերածեց 15-րդ րոպեին: Աչքի ընկավ Արոն Ռեմզին: Հետագայում էլ «զինագործները», ըստ վիճակագրության, առավելություն ունեին: 25-րդ րոպեին «Նապոլիից» ինքնագոլի հեղինակ դարձավ Կուլիբալը, և թիմերը ընդմիջման գնացին 2:0 հաշվով՝ հօգուտ անգլիական ակումբի: Երկրորդ կեսում նախաձեռնությունը «Նապոլիի» ձեռքում էր, սակայն «զինագործների» դարպասը գրավել չէր հաջողվում: Ի վերջո, «Արսենալը» հաղթեց «Նապոլիին» 2:0 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 67-րդ րոպեին:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]