Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թեւան Պողոսյանը փոփոխություն չի տեսնում Ադրբեջանի վարքագծի և նպատակների մեջ

Թեւան Պողոսյանը փոփոխություն չի տեսնում Ադրբեջանի վարքագծի և նպատակների 
մեջ

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդկային զարգացման կենտրոնի նախագահ Թևւան Պողոսյանն այն կարծիքին է, որ Ադրբեջանը չի  փոխվել ո′չ իր վարքագծով, ո′չ   նպատակներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թևան Պողոսյանը նման կարծիք է հայտնել ապրիլի 5-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում՝ խոսելով Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո կայացած Փաշինյան- Ալիևւ հանդիպման մասին:  «Իրականության մեջ ինձ համար ևս մեկ անգամ ապացուցվեց այն, ինչ մինչ հանդիպումն  ասել էի`  ոչ մի յուրահատուկ բան չեմ սպասում»,- ասաց Թևւան Պողոսյանը:

Պողոսյանը նաև դիտարկումներ արեց, թե ինչպիսին է եղել Ադրբեջանի վարքագիծը  և  ինչ խնդիր է Ադրբեջանը հիմա փորձում լուծել .«Իմ պատկերացմամբ, ինքը մի խնդիր է իր առջև դրել` հայկական միասնականությունը ջարդել»,- ասաց Թևւան Պողոսյանը և հավելեց, որ Ադրբեջանը հիմա իր  այլընտրանքն է հզորացնում` զենք- զինամթերք գնելով, զորավարժություններ անելով և փորձելով սրացումների գնալ. դա է լինելու այդ երկրի քաղաքականությունը:

Ըստ Թևւան Պողոսյանի` Ադրբեջանը չի ցանկանում առաջընթացի նպաստող որևէ քայլի գնալ: «Նրանք իրենց ձևով են ժամանակ շահելու, մենք էլ պետք է հասկանանք՝  ինչպես ենք օգտագործելու այդ ժամանակը և մեր այլընտրանքներն այնքան հզորացնենք, որ բանակցությունների սեղանին թելադրենք մեր օրակարգը: Եթե մեր նպատակն է ոչ մի բան չզիջել, պետք է կարողանանք Արցախը վերաբնակեցնել և դա անել առանց ամաչելու:»,- ասաց Պողոսյանը:

Նա հավելեց, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմն ավելի է հզորացրել առաջնագիծը, դիտարկման սարքեր են դրվել, խրամատները խորացել են:

Մարտի 29- ին Վիեննայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումըՀանդիպման նախապատրաստության նպատակով մարտի 28-ին կայացել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ ՄնացականյանիՄինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հանդիպումը, ապա նաև՝ շփումներ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Քննարկումների առանցքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն է եղել: Փաշինյան- Ալիև հանդիպումն առաջինն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

Մերի Կիրակոսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]