1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Դավիթ Սաֆարյանը կփոխի քաշային կարգը Օլիմպիական խաղերին մասնակցելու համար  

Դավիթ Սաֆարյանը կփոխի քաշային կարգը Օլիմպիական խաղերին մասնակցելու 
համար

 

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Դավիթ Սաֆարյանը կփոխի քաշային կարգը` Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ մարզիկը: «Մի շարք ուսումնամարզական հավաքների եմ մասնակցել, և Ռումինիայում կտեսնենք, թե ինչ մարզավիճակում եմ: Ինչպես բոլորը` այնպես էլ ես, Եվրոպայի առաջնության մեկնում ենք մեդալների հետևից»,- ասաց Սաֆարյանը:

Աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոնի խոսքով` ինքը պետք է փոխի ներկայիս քաշային կարգը (70 կգ), որպեսզի մասնակցի Տոկիոյում 2020 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերին:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կվառվի 2020 թվականի մարտի 11-ին՝ ըստ ավանդույթի, Հունաստանում: Այն Ճապոնիա կտեղափոխվի 2020 թվականի մարտի 20-ին: Իսկ ջահի փոխանցումավազքը կսկսվի Ֆուկուսիմայում: 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերը կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]