1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նուրսուլթան Նազարբաեւը հրաժարական է տվել /լրացված/

Նուրսուլթան Նազարբաեւը հրաժարական է տվել /լրացված/

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը մարտի 19-ին հայտարարել Է պետության ղեկավարի լիազորությունները վայր դնելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Որոշում եմ կայացրել որպես նախագահ իմ լիազորությունները վայր դնելու մասին։ Այս տարի լրանում է 30 տարին, ինչ ես զբաղեցնում եմ այս բարձր պաշտոնը։ Ժողովուրդն ինձ հնարավորություն տվեց լինել անկախ Ղազախստանի առաջին նախագահը»,- ասել է Նազարբաևը՝ պետական հեռուստաալիքներով հանրությանն ուղղված իր ելույթի ընթացքում։ Քասիմ- Ժոմարտ Տոկաևը ժամանակավորապես իր վրա է վերցրել նախագահի լիազորությունները:

Ղազախստանի սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահի՝ ժամկետից շուտ պաշտոնից հեռանալու դեպքում նախագահի լիազորությունները մնացած ժամկետում իր վրա է վերցնում խորհրդարանի սենատի ղեկավարը։ 

Նազարբաևն, ում 79 ամյակը լրանում է այս տարի, Ղազախստանի առաջին ու միակ նախագահն էր։

Լրացում. Նազարբաևը կշարունակի մնալ անվտանգության խորհրդի անդամ և ղեկավար, կգլխավորի «Նուր օթան» կուսակցությունը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]