Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունը փոփոխության կենթարկվի
11:25, 16 Մարտ 2019
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻՖԱ-ի խորհուրդի նիստի ժամանակ որոշվել է փոփոխության ենթարկել աշխարհի ակումբային առաջնության ձևաչափը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է AP-ն: Ակումբային աշխարհի առաջնության մասնակիցների թիվ կշատանա` հասնելով 24-ի: Նման ձևաչափով առաջին անգամ թիմերը կմրցեն 2021 թվականին: Ակումբային առաջնությունը կանցկացվի Կոնֆեդերացիաների գավաթի փոխարեն:
Եվրոպայից ակումբային առաջնության կմասնակցեն 8, Հարավային Ամերիկայից` 6, Աֆրիկայից` 3, Ասիայից` 3, «ԿՈՆԿԱՖԱ»-ից` 3, իսկ Օվկիանիայից` 1:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում