Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա մարտի 15-ի համեմատ ցածր է մնում 4 սանտիմետրով

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա մարտի 15-ի համեմատ ցածր է մնում 4 
սանտիմետրով

ԳԱՎԱՌ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Սեւանա լճի մակարդակը 2019 թվականի ընթացքում նախորդ տարվա համեմատ դեռ չի ապահովում դրական հաշվեկշիռ՝ նախորդ տարվա մարտի 15-ի համեմատ ցածր մնալով 4 սանտիմետրով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2019 թվականի մարտի 15-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 42 սանտիմետր բարձրության վրա:

Նախորդ տարվա նույն օրը գրանցվել է 1900 մետր 46 սանտիմետր նիշը: Արփա-Սեւան թունելային ջրատարով այս տարի Սեւանա լիճ ջուր չի տեղափոխվել: Ստորերկրյա ճանապարհով լիճ է լցվել 5 միլիոն 947 հազար խորանարդ մետր ջուր: Սեւան թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]