Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԱԺ-ն ընդունեց «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը

ԱԺ-ն ընդունեց «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ 
կատարելու մասին նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց  Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այն ընդունվեց մարտի 14-ի նիստում:

Կառավարությունը նախագծով առաջարկում է որոշ դրույթների ուժի մեջ մտնելու սահմանված ժամանակը փոխել եւ 2019 թ. հունվարի 1-ի փոխարեն ամրագրել 2020թ. հունվարի 1-ը: Առաջարկվող այլ փոփոխություններով սահմանվում է, որ հայտարարատու պաշտոնատար անձինք 2018 թ. իրենց գույքն ու եկամուտները մարտի 1-ի փոխարեն կհայտարարագրեն մինչև մայիսի 31-ը:

Նախագծին «կողմ» քվեարկեց 98 պատգամավոր, «դեմ» ձայներ չկային:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]