Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գազավորված ըմպելիք արտադրողները, գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ

Գազավորված ըմպելիք արտադրողները, գրավատների ու փոխանակման կետերի 
աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազավորված ըմպելիք արտադրող ընկերությունների, ինչպես նաև գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գազավորված ըմպելիք արտադրող ընկերությունների ներկայացուցիչները իրենց դժգոհությունն են արտահայտում Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխության դեմ, որի համաձայն Հայաստանում արտադրվող գազավորված ըմպելիքները հարկվելու են ակցիզային հարկով:

Գազավորված ըմպելիք արտադրող ընկերությունների ներկայացուցիչները պնդում են, որ գազավորված ըմպելիքի արտադրությունն ակցիզային հարկման դաշտ տեղափոխելու պարագայում նվազելու է իրենց  արտադրանքի պահանջարկը, փակվելու են ձեռնարկություններ:

Գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցները դժգոհ են «Պետական տուրքի մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններից, որի համաձայն նախատեսվում է գրավատների համար պետական տուրքը 100 հազար դրամից բարձրացնել 60 անգամ՝ դարձնելով 6 միլիոն դրամ, իսկ փոխանակման կետերի դեպքում 50 հազար դրամ տարեկան տուրքը դարձնել 3 միլիոն դրամ: Նրանք պահանջում են վերանայել նախագծի փոփոխությունները և քննարկումներ կազմակերպել իրենց հետ: Ակցիայի մասնակիցներն օրենքի նախագծի փոփոխությունները վերանայելու և իրենց հետ քննարկումներ սկսելու պահանջով ստորագրահավաք են նախաձեռնել, որը փոխանցելու են կառավարությանը:

Կառավարության  շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիները ցանկանում են հանդիպում ունենալ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]