Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ֆեդերերը Ինդիան-Ուելսի մրցաշարի երրորդ փուլում է  

Ֆեդերերը Ինդիան-Ուելսի մրցաշարի երրորդ փուլում է

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը դուրս է եկել Ինդիան-Ուելսի մրցաշարի երրորդ շրջան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի երկրորդ փուլում Ֆեդերերը 1 ժամ 17 րոպե ձգված մրցախաղի երկու սեթում` 6:1, 7:5 հաշվով հաղթեց Գերմանիան ներկայացնող Պետեր Գյովչիկին:

Ինդիան-Ուելսի թենիսի մրցաշարն անցկացվում է 44-րդ անգամ: Տղամարդկանց մենախաղում գործող չեմպիոնն Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոն է, իսկ կանանցը` ճապոնուհի Նաոմի Օսական: Ինդիան-Ուելսի մրցաշարը դասվում է «Masters 100» մրցաշարերի շարքին: Այն կեզրափակվի մարտի 17-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 9 միլիոն ԱՄՆ դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]