Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Փայլանը Չարենցի անվան հետ կապվող տան քանդման վերաբերյալ հարցապնդում է ուղարկել երկրի մշակույթի նախարարին

Փայլանը Չարենցի անվան հետ կապվող տան քանդման վերաբերյալ հարցապնդում է 
ուղարկել երկրի մշակույթի նախարարին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Կարսում հայ մեծանուն գրող Չարենցի անվան հետ կապվող տան քանդման վերաբերյալ հարցապնդում է ուղարկել երկրի մշակույթի նախարարություն: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

«Դուք մտածել ե՞ք, որ բանաստեղծի հիշատակը հարգող մարդկանց շրջանում Չարենցի տան քանդումը կարող է վիրավորանք առաջացնել, ի՞նչ հաստատություն է կայացրել Չարենցի տան քանդման որոշումը, մշակույթի նախարարությունը տեղյա՞կ է եղել դրանից, Չարենցի տունը կարող է Կարսի համար հիշողության վայր լինել, դրա վերանորոգման և թանգարանի վերածման վերաբերյալ նախարարությունը որևէ նախագիծ ունի՞, ըստ իս՝ Չարենցի տունը քանդվել է նրա հայ լինելու պատճառով, համաձայն ե՞ք»,-  Թուրքիայի մշակույթի նախարարություն ուղարկված հարցապնդման մեջ նշել է Փայլանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]