Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հրապարակվել Է «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանի թրեյլերը

Հրապարակվել Է «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանի թրեյլերը


ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: HBO հեռուստացանցը կադրեր Է հրապարակել «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սերիալի ութերորդ եթերաշրջանի Էպիզոդներից հատվածներ են հայտնվել ցանցի գլխավոր պրեմիերաների թրեյլերում, որոնց ցուցադրությունը պլանավորված Է 2019 թվականին: Հանդիսատեսները նոր սերիաները կկարողանան դիտել ապրիլի 15-ից սկսած:
«Գահերի խաղը» հեռուստասերիալը նկարահանվել Է Ջորջ Մարտինի «Սառույցի եւ կրակի երգը» ֆենթեզի-շարքի հիման վրա: Վիպաշարի եւ սերիալի գործողությունը տեղի Է ունենում երկու մտացածին մայրցամաքներում, որտեղ մի շարք արիստոկրատական տոհմեր մրցակցում են Վեսթերոսի յոթ թագավորությունների նկատմամբ գերիշխանության համար այն դեպքում, երբ ողջ մարդկությանը ոչնչացում Է սպառնում անդրշիրիմյան ուժերի արշավանքի պատճառով:
Սերիալի ստեղծողները, որն առավել մեծ ժողովրդականություն վայելողներից մեկն Է դարձել պատմության մեջ, «Էմմի» 38 հեղինակավոր մրցանակ Է ստացել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]