Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արդարադատության նախարարի խոսքով՝ դատական ակտերի վերանայումը պետք է ողջախոհ ձևով կատարվի

Արդարադատության նախարարի խոսքով՝ դատական ակտերի վերանայումը պետք է 
ողջախոհ ձևով կատարվի

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը դատական ակտերի վերանայումը ճիշտ է համարում միայն հստակ հանգամանքների առկայության ու ողջախոհության պայմաններում: Նա թվային տվյալներ է ներկայացրել քրեակատարողական հիմնարկներում կալանավորների ու դատապարտյալների վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 22-ին նախարարն ասաց Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում պատգամավորների հետ աշխատանքային քննարկման ընթացքում:

«Եթե մենք բացում ենք գործերը, միջամտում ենք նաև այդ դատական ակտերով բավարարված մարդկանց իրավունքներին: Այժմ մի քանի հարյուր հազար գործեր են քննվում 230 դատավորի կողմից: Մեր մարդկային ու ֆինանսական ռեսուրսները պետք է համաչափ բաշխենք: Դատական գործը նորից չպիտի քննվի: Բացառություններ են նոր ի հայտ եկած փաստերը, կամ  նոր ի հայտ եկած իրավունքները: Բացառություն կարող է լինել նաև այն դեպքում, եթե խաթարվել է արդարադատության բուն էությունը: Այս ամենը պետք է արվի ողջախոհ ձևով»,- ասաց Զեյնալյանը:

Նախարարը նշեց, որ կարող է ռեաբիլիտացիա իրականացվել որևէ խմբի նկատմամբ, սակայն նախ պետք է պարզել՝ արդյոք այդ խմբի բոլո՞ր դատապարտյալների վճիռներն են կայացվել խախտումներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]