Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԱԱԾ-ն քրեական գործ հարուցելու հարցում կաշկանդում չունի․ Վանեցյան  

ԱԱԾ-ն քրեական գործ հարուցելու հարցում կաշկանդում չունի․ Վանեցյան

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ որևէ քրեական գործ հարուցելու հնարավորության հարցին: Կառավարության նիստից հետո լրագրողները Վանեցյանից հետաքրքրվեցին՝ արդյոք հնարավոր համարո՞ւմ է ՀՀ առաջին նախագահի նկատմամբ քրեական գործ հարուցելը:

«Մեզ որևէ բան չի կաշկանդում ցանկացած անձի նկատմամբ իրականացնել ստուգումներ: Եթե կլինեն փաստեր, որոնք կվկայեն այս կամ այն անձի արարքներում հանցակազմ՝ մենք կհարուցենք քրեական գործեր»,- ասաց Արթուր Վանեցյանը:

Նրա խոսքով՝ ԱԱԾ-ն աշխատում է տարբեր ուղղություններով և եթե լինեն փաստեր՝ իրենք կհրապարակեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]