1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Արսենալ»-ի մարզչի համար պարտությունը ԲԱՏԷ-ից անսպասելի չէր

«Արսենալ»-ի մարզչի համար պարտությունը ԲԱՏԷ-ից անսպասելի չէր

 ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի համար Եվրոպայի լիգայի փլեյ-օֆում ԲԱՏԷ-ից կրած պարտությունը զարմանալի չէ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Էմերին ԲԱՏԷ-ի դեմ խաղն անվանել է բարդ: «Վստահ եմ, որ հաջորդ խաղի ամբողջ ընթացքը այլ կլինի: ԲԱՏԷ-ն մեծ աշխատանք և նվիրվածություն ցույց տվեց հանդիպման ժամանակ: Զարմացած չեմ պարտությունից, և գրանցված արդյունքը անսպասելի չէր»,- ասել է մարզիչը:

Էմերիի կարծիքով` «զինագործների» կազմում կարևոր է յուրաքանչյուր խաղացող, և մեծ կորուստ կլինի այն, որ կարմիր քարտի պատճառով հաջորդ խաղին չի մասնակցի Լակազետը:

 Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆի առաջին խաղում «Արսենալ»-ը հյուրընկալվեց բելառուսական ԲԱՏԷ-ին և պարտվեց նվազագույն հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

«Արսենալ»-ի պատասխան խաղը ԲԱՏԷ-ի հետ կկայանա մեկ շաբաթ անց՝ փետրվարի 21-ին Լոնդոնում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]