1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ էներգետիկ անվտանգության ապահովման տեսլականին

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ էներգետիկ անվտանգության ապահովման 
տեսլականին

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ ՀՀ-ում էներգետիկ անվտանգության ապահովման տեսլականին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փետրվարի 12-ին վարչապետը նշեց, որ այս հարցում շատ կարևոր է Հայաստանի էներգախնայող լինելը:

«Կարևոր ենք համարում էներգետիկ անվտանգության տեսակետից միջուկային էներգիա գոյությունը, և կարծում եմ, որ ՀՀ-ն պետք է շարունակաբար ջանքեր գործադրի միջուկային էներգիա ունենալու համար: Իհարկե, նաև այլընտրանքային և վերականգնվող էներգետիկան պետք է զարգանա, և Հայաստանը միջազգային բոլոր չափանիշներով շատ մեծ պոտենցիալ ունի արևային էներգիայի զարգացման համար: Մենք այս հարցով համագործակցում ենք մի շարք միջազգային ընկերությունների հետ: Էներգետիկ անվտանգությունը միայն էներգառեսուրսների խնդիր չի, շատ կարևոր է, որ մեր տնտեսությունը լինի էներգախնայող»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ կառավարությունն այս հարցը դիտարկում է նաև Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության համատեքստում:

«Շատ կարևոր է արձանագրել, որ ԵԱՏՄ-ն ընդհանուր տնտեսական տարածք է, և այդտեղ էներգակիրների գներն առնվազն շատ մոտ պետք է լինեն իրար, այլապես ընդհանուր տնտեսական տարածքի տրամաբանությունը չի աշխատի: Մենք համոզված ենք, որ այս հարցում կկարողանանք լիարժեք ըմբռնման հասնել, իհարկե կան երկրներ, որոնք էներգակիրներն ունեն ԵԱՏՄ տարածքում, կան երկրներ, որ չունեն, և մենք պետք է բալանսավորված լուծումների կարողանանք հասնել»,- նշեց վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]