Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը պրոֆեսիոնալ ռինգում 10-րդ մենամարտը հեշտ է համարում

Բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը պրոֆեսիոնալ ռինգում 10-րդ մենամարտը հեշտ է 
համարում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Երիցյանը հեշտ է համարում պրոֆեսիոնալ ռինգում տոնած 10-րդն հաղթանակը:

«Մենամարտին շատ լավ էինք նախապատրաստվել: Նախատեսված էր 8 ռաունդ մենամարտել, բայց հարվածը ճիշտ ժամանակին հասավ իր նպատակին և ավարտվեց մենամարտը 1 րոպեում: Մտածում էի, որ կարող եմ շուտ մենամարտը եզրափակել, բայց ոչ այսքան արագ: Նույնիսկ ձեռքիս վրա զգացի, որ հարվածը շատ ուժեղ էր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երիցյանը:

Խոսելով մրցակցի մասին` բռնցքամարտիկը ընդգծեց, որ հակառակորդին լավ ծանոթ չէր, քանի որ համացանցում նրա մենամարտից տեսագրություններ չկան: «Միտք կար, որ հակառակորդս մեքսիկա-արգենտինական բռնցքամարտ կարող էր վարել, այդ իսկ պատճառով ես էլ փորձում էի ուժային մենամարտ անցկացնել»,-ասաց նա:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի երիտասարդների չեմպիոն Գոռ Երիցյանը փետրվարի 9-ին տոնեց 10-րդ անընդմեջ հաղթանակը: Սոչիում ընթացող պրոֆեիսոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկն արդեն առաջին ռաունդում հաղթանակի հասավ արգենտինացի Մաքսիմիլանո Լեոնել Սքալզոնեի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]