Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանում ցույցեր են սկսվել Իսլամական հեղափոխության 40-ամյակի կապակցությամբ

Իրանում ցույցեր են սկսվել Իսլամական հեղափոխության 40-ամյակի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում հազարից ավելի քաղաքներում եւ 10 հազար բնակավայրերում անցկացվում են զանգվածային տոնական միջոցառումներ՝ նվիրված Իսլամական հեղափոխության 40-ամյակին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 11-ին հայտնել Է Tasnim գործակալությունը: Ցույցերն անցկացվում են վաղ առավոտից, մարդկանց բազմությունները փողոցներ են դուրս եկել իրանական դրոշներով եւ պաստառներով: Նրանցից շատերը բացականչում են կարգախոսներ, այդ թվում՝ «Մահ Ամերիկային» կարգախոսը:

Ցուցարարները Թեհրանում զբաղեցրել են Ազադի խոշորագույն հրապարակը, որտեղ ավելի ուշ ելույթ կունենա Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

Իրանում ընթացող տոնակատարությանը հարյուրավոր գիտնականներ, քաղաքական գործիչներ եւ լրագրողներ են ժամանել այլ երկրներից: Միջոցառումներին շարքային քաղաքացիների հետ միասին մասնակցում են իրանցի բարձրաստիճան պաշտոնատար անձինք եւ զինվորականներ: Իսլամական Հեղափոխության 40-ամյակին նվիրված տոնակատարությունն սկսվել Է փետրվարի 1-ին. 1979 թվականին այդ օրը այաթոլլա Խոմեյնին՝ Իսլամական հեղափոխության առաջնորդը, Փարիզից Թեհրան Էր ժամանել 15-ամյա վտարանդիությունից հետո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]