Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Փարիզում ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառել

Փարիզում ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառել

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի իրավապահ մարմինների աշխատակիցները ստիպված են եղել պաշտպանվել «դեղին բաճկոնավորներ»-ի գործողություններից: Վերջիններս իրավապահների ուղղությամբ քարեր և շշեր են նետել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ Փարիզում ոստիկանությունը մի քանի անգամ կիրառել է արցունքաբեր գազ ցուցարարների նկատմամբ, որոնք հավաքվել էին Ելիսեյան պալատի հարևանությամբ գտնվող հրապարակում:

Նշվում է, որ միևնույն ժամանակ մեծ թվով ցուցարարներ շարժվում են Մոնտեն պողոտայի ուղղությամբ: Ակցիան անցնում է խաղաղ, ընթացքը կարգավորում են ոստիկանության աշխատակիցները:

Ֆրանսիայում մի խումբ ապրանքների գների բարձրացման դեմ «դեղին բաճկոնավորներ»-ի շարժումը Ֆրանսիայում սկսվել է 2018 թվականի նոյեմբերի 17-ից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]