Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հյուսիս-հարավ» ծրագրում շինարարական աշխատանքների ծավալը եռապատկվել է

«Հյուսիս-հարավ» ծրագրում շինարարական աշխատանքների ծավալը եռապատկվել է

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքներ են տարվում  հյուսիս-հարավ ավտոմայրուղու առաջին և երկրորդ տրանշներով նախատեսված շինարարական աշխատանքները նախատեսված ժամկետներում ավարտելու համար: Այդ մասին կառավարության նիստից հետո  լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

«Այն ծավալները, որոնցով առաջ էին գնում աշխատանքները, մեր գործուն ջանքերի շնորհիվ եռապատկվել են: Ի սկզբանե աշխատանքները շատ դանդաղ էին ընթացել, և պրոցեսը հետ էր ընկել մինչև կառավարության փոփոխությունը: Մեր ջանքերը շարունակելու ենք գործադրել, որ մինչև ստանձնած ժամկետը աշխատանքներն ավարտին մոտեցվեն», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:

Դիտարկմանը, թե ի՞նչ կոնկրետ խնդիրների պատճառով են տրանշ 2-ում աշխատանքները դանդաղել, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսներից մեկի ժամանակ խոստացել էր բացահայտումներ անել և անդրադառնալ խնդիրներին, Արշակյանն ասաց. «Տրանշ 1-ում ու նաև 2-ում որակի հետ կապված լուրջ խնդիրներ կան: Քանի որ հարցը քննչական կոմիտեի իրավասության տակ է գտնվում, գերադասելի չէ մեկնաբանել»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]