Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եկեղեցու պատմությունը դասաժամերից հանելու հարց չի քննարկվել. Արայիկ Հարությունյան

Եկեղեցու պատմությունը դասաժամերից հանելու հարց չի քննարկվել. Արայիկ 
Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եկեղեցու պատմությունը դասաժամերից հանելու հարց չի քննարկվել: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Ես կարևորում եմ բոլոր հայագիտական առարկաները, պարզապես բոլոր հայագիտական և մնացած առարկաները վերանայվելու են, և մինչև 2023 թվականն ունենալու ենք լրիվ նոր առարկայացանկ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Արայիկ Հարությունյանը մանրամասներ ներկայացրեց Արարատի մարզի դպրոցներից մեկում հոգևոր հովվի հետ տեղի ունեցած միջադեպի մասին: «Այդ քահանան ընդհանրապես այնտեղ չի եղել: Այդ գյուղում կա տեր Դավիթ, և երբ ես այցելել եմ այդ դպրոց, այդ ընթացքում հոգևորականն է այնտեղ եկել: Ես տնօրենին հարցրել եմ՝ հոգևորականը դպրոցում ի՞նչ գործառույթ ունի: Տնօրենն ասել է՝ դասղեկական ժամերին նրան սովորաբար հրավիրել են: Խոսակցությունը եղել է դասղեկական ժամերին նրա ներկայության հետ կապված, ինչը մեծ խնդիր է: Դասղեկական ժամերը նախատեսված են կազմակերպչական ծրագիր իրականացնելու համար, ոչ թե հոգևոր քարոզի»,- նշեց նախարարը:

Այն մասին, թե քահանաները սպասում են, որ տեղի ունեցած դեպքից հետո նախարարը պետք է իրենցից ներողությունը խնդրի, Արայիկ Հարությունյանը նշեց. «Ես սպասում եմ, որ ընդհանրապես այդ միջադեպի հետ կապ չունեցող քահանաները պետք է ներողություն խնդրեն»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]