Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կառավարությունում «Նաիրիտ»-ի հարցը մասնագիտական հարթության վրա քննարկվել է ներդրողների հետ  

Կառավարությունում «Նաիրիտ»-ի հարցը մասնագիտական հարթության վրա քննարկվել 
է ներդրողների հետ

 

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը «Նաիրիտ»-ը վերագործարկելու հարցը կարող է քննարկել այն պայմաններում, երբ առկա է առարկայական, հստակ հաշվարկելի և գնահատելի ծրագիր: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: «Մենք դեռևս այդ փուլում չենք: «Նաիրիտ»-ի հարցը շատ զգայուն է: Պետությունը պատրաստ է քննարկել տնտեսության զարգացման բոլոր նախաձեռնությունները միայն այն հիմքով, երբ որ դրանք իրատեսական են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:

Անդրադառնալով «Նաիրիտ»-ի համակարգող խմբի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված կոչին, որով առաջարկվում է հետաքննել, թե ի՞նչ հիմքով են չինացիները մուտք գործել ռազմավարական նշանակություն ունեցող «Նաիրիտ» գործարան, Տիգրան Խաչատրյանը նշեց, որ չինացիները հնարավոր է, որ հետաքրքրություն ունեն, բայց կառավարությունում «Նաիրիտ»-ի վերաբերյալ քննարկում է եղել այլ կազմակերպության հետ:

«Մենք ունեցել ենք քննարկումներ այն անձանց հետ, որոնք հանդես են գալիս այդ նախաձեռնությամբ: Իրենք ունեն տեսակետներ, բայց դրանք շատ վաղ փուլում են: Այսինքն՝ ասել, որ կա ներդրումային առաջարկ, մի քիչ ավելի շատ կլինի, քան հարցի կարգավիճակը ներկայում: Բայց այն քննարկումները, որոնք ներկայում իրականացվում են, գտնվում են բավականաչափ մասնագիտական հարթության վրա: Այսինքն՝ խոսող կողմն այդ ծրագրի օգտին տիրապետում է և տեխնոլոգիական, և կազմակերպական հստակ փորձառությանը»,- ասաց նախարարը:

Հարցին, թե «Նաիրիտ»-ի սնանկության գործընթացը չպետք է կասեցվի, եթե նման քննարկումներ կան, Տիգրան Խաչատրյանը պատասխանեց. «Սնանկության գործընթացն իրականացվում է օրենքով սահմանված կարգով, կան պարտատերեր, դատարանի որոշմամբ նշանակված կազմակերպիչներ: Պետք է կասեցնել, թե ոչ, դատարանը պետք է որոշում կայացնի»,- ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]