Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վրաստանի նախագահը պատմել Է, թե երբ կցանկանար հանդիպել Թրամփի հետ

Վրաստանի նախագահը պատմել Է, թե երբ կցանկանար հանդիպել Թրամփի հետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել Է, թե ցանկանում Է Դոնալդ Թրամփի հետ հանդիպել նախքան ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների նոր հանդիպումը: Նրա խոսքով՝ Վրաստանի նախագահի վարչակազմն արդեն նամակ Է ուղարկել Վաշինգտոն` աշխատանքային հանդիպում անցկացնելու խնդրանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հնարավոր Է, որ կայանա Թրամփի եւ Պուտինի հանդիպումը: Հանդիպման օրակարգը դեռեւս հայտնի չԷ: Մեզ համար ամենագլխավորն այն Է, որ մենք մինչ այդ հնարավորություն ունենանք հանդիպել ԱՄՆ-ի նախագահի հետ: Մենք պետք Է Թրամփին ծանոթացնենք մեր տեսլականներին, մեզ համար ցավոտ հարցերին, որպեսզի նա իմանա՝ ինչն Է մեզ համար ամենատագնապալին այդ բանավեճում»,- Զուրաբիշվիլիի խոսքը մեջբերում Է Վրաստանի Առաջին ալիքը:
Նա հավելել Է, թե չգիտի՝ ԱՄՆ-ի նախագահն ազատ ժամանակ կունենա արդյոք իր հետ հանդիպելու համար:
Զուրաբիշվիլին նախագահի կարգավիճակում առայժմ միայն մեկ արտասահմանյան այց Է կատարել Բրյուսել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]