Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայում հունվարի 28-ին կայացավ մարզչական խորհրդի նիստ՝ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի գլխավորությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նիստի ընթացքում քննարկվեցին մարզչական աշխատանքները: Հիմք ընդունելով գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի ծանրաբեռնվածությունը, ֆեդերացիայի նախագահի առաջարկով մարզչական խորհուրդը որոշեց, որ Թորոսյանն այսուհետ կզբաղվի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին մարզելով, որոնք, արդեն իսկ հասել են նշանակի ձեռքբերումների, իսկ առջեւում սպասվում են կարեւորագույն մենամարտեր:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը վստահվեց գյումրեցի Ռուդիկ Մկրտչյանին, ով Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովի անձնական մարզիչն է: Ռուդիկ Մկրտչյանը մինչ այս կատարում էր հավաքականի գլխավոր մարզչի օգնականի պարտականությունները: 
Հավաքականի 2-րդ մարզիչ նշանակվեց Վահան Ադիլխանյանը, ով ավելի վաղ եղել է հավաքականի գլխավոր մարզչի օգնական:

Մյուս տարիքային հավաքականներում մարզչական փոփոխություններ չեն եղել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]