1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի երկրորդ հանդիպումը կկայանա փետրվարի վերջին

Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի երկրորդ հանդիպումը կկայանա փետրվարի վերջին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ կանցկացնի երկրորդ հանդիպումը, որը տեղի կունենա փետրվարի վերջին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ  այս մասին ԱՄՆ նախագահի և միջուկային հարցի շուրջ Փհենյանի գլխավոր բանակցողի հանդիպումից հետո հայտարարել է Սպիտակ տունը:

Հայտարարությունն արվել է Վաշինգտոնում դիվանագիտական խառնաշփոթի ֆոնին՝ կապված Հյուսիսային Կորեայի պատվիրակ Կիմ Յոնգ Չոլի այցի հետ:

«Նախագահ Դոնալդ Թրամփի և Կիմ Յոնգ Չոլի հանդիպումը տևել է մեկուկես ժամ: Քննարկվել է միջուկային զինաթափման և փետրվարի վերջին կայանալիք երկրորդ գագաթնաժողովի վերաբերյալ հարցեր: Նախագահն ակնկալում է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ, հանդիպման վայրի մասին կհայտարարվի ավելի ուշ»,-ասել է Սպիտակ տան խոսնակ Սարա Սանդերսը:

Սինգապուրում հունիսի 12-ին ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միջև կայացավ պատմական հանդիպում: Նախագահ Թրամփը Սինգապուրի գագաթնաժողովից հետո հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային սպառնալիքն ավարտվել է: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]