Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Փաշինյանն ու Պուտինը կարճ քննարկում են ունեցել ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Փաշինյանն ու Պուտինը կարճ քննարկում են ունեցել ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի 
վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը  և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում կարճ քննարկում են ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի միջոցով այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով ՌԴ նախագահի հետ հանդիպման արդյունքները:

«Մեր դիրքորոշումն այն է, որ այստեղ մեզ անհրաժեշտ են ինստիտուցիոնալ լուծումներ, որպեսզի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության մեջ տեղի ունենան այնպիսի ուղղումներ, որոնք հետագայի համար նախատեսեն մեխանզմներ, որպեսզի չկանոնակարգվածության պատճառով այսպիսի բանավեճեր տեղի չունենան»,- ընդգծեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի  պաշտոնակատարը հիշեցրեց, որ  նախկինում էլ ասել է, որ խոսակցություն է գնացել կազմակերպության դաշնակցային էության և բովանդակության վերաբերյալ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]