Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ-ն ու ՌԴ-ն պետք է պահպանեն ՀԱՊԿ մասով դինամիկ համագործակցությունը. Պուտին

ՀՀ-ն ու ՌԴ-ն պետք է պահպանեն ՀԱՊԿ մասով դինամիկ համագործակցությունը. Պուտին

ՄՈՍԿՎԱ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Մոսկվան և Երևանը պետք է համագործակցեն անվտանգության ոլորտում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և այլ ինտեգրացիոն միությունների գծով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Կարծում եմ, որ դինամիկան լավն է, պետք է այն պահպանել: Մենք պատրաստ ենք այդ անել, կանենք ամեն հնարավորը, որպեսզի հարաբերությունների նման մակարդակը պահպանվի ոչ միայն այդ ոլորտում (տնտեսություն), այլեւ այլ ուղղություններով: Նկատի ունեմ նաև անվտանգության ապահովման ոլորտը, ՀԱՊԿ մասով մեր համագործակցությունը: Խոսենք Եվրասիական տնտեսական միության շրջանակում տնտեսական համագործակցության մասին», - ասել է Պուտինը՝ հավելելով, որ այս հանդիպումը բավականին հարուստ օրակարգ ունի:

Իր հերթին Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Հայաստանը մտադիր է բոլոր ուղղություններով զարգացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ, դրականորեն է տրամադրված ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիայի հարցում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]