Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը կատակել է, թե արդեն կորցրել է միմյանց միջև հանդիպումների հաշիվը

Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը կատակել է, թե արդեն կորցրել է միմյանց միջև 
հանդիպումների հաշիվը

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այս տարվա ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ռեկորդային թվով հանդիպումներ է ունեցել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Սպուտնիկ Armenia»-ն, Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ կատակել է այս տարվա ընթացքում իրենց հանդիպումների քանակի թեմայով։

«Արդեն հաշիվը կորցրել եմ` որ հանդիպումն է, բայց ինձ հուշեցին, որ ես Ռուսաստանի Դաշնություն ամենաշատ այցելող առաջնորդներից եմ։ Վստահ եմ, որ սա ընդգծում է մեր առանձնահատուկ ռազմավարական հարաբերությունները, համոզված եմ, որ հարաբերությունների այս դինամիկան կշարունակվի»,- ասել է Փաշինյանը։

Նա բարձր է գնահատեց երկկողմ հարաբերությունների զարգացման դրական շարժընթացը, մասնավորապես, զբոսաշրջության ոլորտում։ Բացի այդ, հույս է հայտնել, որ Ռուսաստանն ու Հայաստանը կպահպանեն միջխորհրդարանական կապերը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]