1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պուտինը Փաշինյանի հետ հանդիպմանը Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության աճի շարունակության հույս է հայտնել (լրացված)

Պուտինը Փաշինյանի հետ հանդիպմանը Ռուսաստանի և Հայաստանի միջև 
ապրանքաշրջանառության աճի շարունակության հույս է հայտնել (լրացված)

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճում է, հարկավոր է պահպանել այդ շարժընթացը, ինչպես նաև այլ ուղղություններով  երկու երկրների միջև փոխգործակցությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Մոսկվայում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը։

«Մեր հարաբերությունները պետք չէ բնութագրել. դրանք իսկապես դաշնակցային հարաբերություններ են, որոնք ներառում են բավական մեծ բովանդակություն»,- ասել է ՌԴ նախագահը։ Նա, մասնավորապես, նշել է, որ Ռուսաստանը պահպանում է առաջին տեղը օտարերկրյա պետությունների հետ Հայաստանի արտաքին տնտեսական համագործակցության մեջ. երկկողմ շրջանառությունը 2017 թվականին աճել է գրեթե 30 տոկոսով։

«Այս տարվա ինն ամիսներին [ապրանքաշրջանառությունն] աճել է ևս 17,5 տոկոսով։ Շարժընթացը լավն է, պետք է այն պահպանել»,- ընդգծել է ՌԴ նախագահը։ Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է անել իրենից կախված ամեն ինչ՝ Երևանի հետ հարաբերությունների նման մակարդակը պահպանելու համար, ընդ որում՝ ոչ միայն տնտեսական ոլորտում, այլև այլ ուղղություններով, մասնավորապես, անվտանգության ապահովման ոլորտում։

«Ընդհանուր առմամբ, մենք ունենք հարուստ, հագեցած օրակարգ»,- եզրափակել է Վլադիմիր Պուտինը։

Նա նշել է, որ սա Նիկոլ Փաշինյանի առաջին այցն է ՌԴ՝ Հայաստանի դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններում նրա ղեկավարած դաշինքի համոզիչ հաղթանակից հետո։ «Ցանկանում եմ ձեզ հաջողություններ մաղթել այն բոլոր պլանների իրականացման գործում, որոնք դուք դրել եք ձեր առջև, ձեր թիմի առջև՝ ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի»,- Փաշինյանին դիմել է Պուտինը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]