Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արոնյանը, Հովհաննիսյանը, Սարգսյանը և Պետրոսյանը հաջող են մեկնարկել արագ շախմատի ԱԱ-ում  

Արոնյանը, Հովհաննիսյանը, Սարգսյանը և Պետրոսյանը հաջող են մեկնարկել արագ 
շախմատի ԱԱ-ում

 

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ-Պետերբուրգում մեկնարկեց արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի առաջին 5 տուրերում Լևոն Արոնյանը հենց մեկնարկում պարտվեց Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռոբերտ Հովհաննիսյանին, այնուհետև տարավ 3 հաղթանակ, իսկ մեկ պարտիա ավարտեց ոչ-ոքի արդյունքով:

Գաբրիել Սարգսյանը 5 տուրերում հաղթեց 3-ում, մեկը տանուլ տվեց, իսկ մեկում էլ կիսեց միավորը:

Կանանց պայքարում կայացան 4 պարտիաներ: Էլինա Դանիելյանը 4 հնարավորից հավաքել է 2,5 միավոր: Նույնքան միավոր ունի նաև Լիլիթ Մկրտչյանը: Մարիա Գևորգյանը միայն կես միավոր է հավաքել:

Տղամարդկանց պայքարում Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Լևոն Արոնյանը և Վլադիմիր Հակոբյանը 5 հնարավորից հավաքել են 3,5-ական միավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]