1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Փարիզում անվտանգության նկատառումներով ժամանակավորապես փակել են Սորբոնի համալսարանը

Փարիզում անվտանգության նկատառումներով ժամանակավորապես փակել են Սորբոնի 
համալսարանը

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սորբոնի հայտնի ֆրանսիական համալսարանի կենտրոնական շենքը, որը գտնվում Է Լատինական թաղամասում, փակվել Է անվտանգության միջոցառումների շրջանակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սորբոնի շենքը դեկտեմբերի 6-ին սովորողների ու ամբողջ անձնակազմի համար փակ Է համալսարանի ռեկտորատի որոշմամբ»,- ասված Է կրթական հաստատության Twitter-ում:

Europe 1 ռադիոկայանը նշում Է, որ համալսարանի գլխավոր շենքի փակման որոշումն ընդունվել Է այն բանից հետո, երբ մի խումբ ակտիվիստներ փորձել են ներխուժել Սորբոնի տարածք:

«Օբյեկտը փակվել Է որպես անվտանգության միջոց, պարապմունքները չեղյալ են հայտարարված»,- ընգգծել են համալսարանի ղեկավարությունում: Սորբոնը Ֆրանսիայի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը չԷ, որի աշխատանքը դեկտեմբերի 6-ին դժվարացել Է:

Մի քանի այլ համալսարաններում, ինչպես նաեւ դպրոցներում ակտիվիստները նույնպես փորձել են բողոքի ակցիաներ կազմակերպել՝ արգելափակելով հաստատությունների մուտքը: Այսօրինակ ակցիաները հաճախացել են «դեղին բաճկոնավորների» շարժման բողոքների ֆոնին, որին ուսանողներն այդ կերպ աջակցություն են հայտնում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]